|
 |
Այստեղ կարդացեք օրվա լուրերը
[Նոյեմբեր 01, 2008]
Նոյեմբերի 1-ից Հետքը ունի ամենօրյա թողարկումներ։ Կարդացեք լուրեր, հոդվածներ, հարցազրույցներ այստեղ՝ today.hetq.am
|
|
Մեթյու Բրայզա. «Մենք ակնկալում ենք, որ ԼՂՀ իշխանությունները պաշտոնապես կներգրավվեն բանակցություններում»
[Դեկտեմբեր 29, 2008]
Ինչպե՞ս եք գնահատում նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված հռչակագիրը: Որքանո՞վ է այն նպաստում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Մոսկվայի Հռչակագիրը կարեւոր ներդրում է Մինսկի խմբի ջանքերին եւ հակամարտող կողմերին կօգնի հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի եւ հավասարակշռված կարգավորմանը:
|
|
Մեղադրանքների շառաչուն անձրեւի տակ ...
[Դեկտեմբեր 29, 2008]
«Հետքի» կլոր սեղանի շուրջ Հայաստանի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերների ու դրանց դիմակայման մասին զրուցում են Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Դավթյանը (Հանրապետական կուսակցություն), Ստեփան Սաֆարյանը («Ժառանգություն» կուսակցություն) եւ Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը եւ «Հետք» էլեկտրոնային շաբաթաթերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:
|
|
Գեւորգ Դարբինյան
2008-ի լուսավոր ստվերները
[Դեկտեմբեր 29, 2008]
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ դեռեւս չէր եղել 2008թ. նման հակասական իրողություններով, ապրումներով, սպասելիքներով խտացած տարի։ Առաջին երեք ամիսները ոչ միայն դարձան անկախության անցած 17 տարիների ընթացքում իշխանության թույլ տված տարերային սխալների եւ հասարակական քաոսային հարաբերությունների ու ընկալումների պատճառով հասարակության մեջ աստիճանաբար կուտակված լարվածության պարպման շրջան, այլեւ բեկումնային նշանակություն ունեցան առաջ քաշված հարցադրումներին պատասխաններ փնտրելու իրական մարտահրավերները գիտակցելու առումով։
|
|
Մովսես Հակոբյան. «ԼՂՀ զինված ուժերը չեն պատրաստվում ինչ-որ զիջումներ կատարել»
[Դեկտեմբեր 29, 2008]
Այսօր ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը տարվա աշխատանքներն ամփոփող մամուլի ասուլիս է հրավիրել: Պաշտպանության նախարարի խոսքերով, այս տարվա ընթացքում կարողացել են իրականացնել ԼՂՀ զինված ուժերի առջեւ դրված կարեւորագույն խնդիրը` պետական սահմանի պահպանությունը եւ ԼՂՀ ժողովրդի անվտանգության ապահովումը:
|
|
Էդիկ Բաղդասարյան
Ո՞վ է արդյունահանելու Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկին
[Դեկտեմբեր 29, 2008]
«Թամայա Ռիսորսիզ» (Tamaya Resources) ընկերությունն այս տարվա սեպտեմբերին դադարեցրեց Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու արդյունահանման նախագիծը: Ընկերության տարածած հաղորդագրությամբ նախագծի դադարեցման հիմնական պատճառը ֆինանսական խնդիրներն են: Սակայն ինչպես նշում է մեր աղբյուրներից մեկը` Թամայայի խնդիրները միայն ֆինանսական չէին:
|
|
Արմեն Դավթյան
Ի՞նչ կլինի գարնանը` պարզ չի
[Դեկտեմբեր 29, 2008]
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ) գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան, ամփոփելով անցնող տարին, նշել է, որ տարեսկզբին ձեռնարկության որդեգրած ուղղությունը թույլ կտար, որպեսզի կոմբինատը աշխատեր շահույթով, ու բավականին փոփոխություններ կբերեր: «Մենք ավելացնում էինք մեր արտադրական ծավալները, ու հատկապես մեր աշխատակիցներն ավելի լավ կիմանան, թե ինչ նվաճումներ ենք ունեցել:
|
|
Տիգրան Պասկեւիչյան
Ձեր ձեռքերն ավելի գեղեցիկ են
[Դեկտեմբեր 29, 2008]
«Դանեմարքը բանտ է»,- ասում է Համլետը, մինչդեռ Շեքսպիրի համանուն ողբերգության մեջ չկան բանտային տեսարաններ եւ կալանավոր գործող անձինք։ Մինչեւ իսկ Համլետն ինքը չէր հետապնդվում, թեեւ մերօրյա կուռ տրամաբանությամբ լիովին արժանի էր։
Համլետը տեսնում եւ ընկալում էր ամբողջը ու եզրահանգում իր կարճ, բայց մեծ բովանդակություն պարունակող ձեւակերպմանը։
|
|
Արամ Մաթեւոսյան, «Հետքի» ֆորումի մասնակից
Բրենֆորդ Մարսալիսի երաժշտությունը լսելով չես ուզում ոչ առաջնորդել, ոչ էլ առաջնորդվել
[Դեկտեմբեր 29, 2008]
Բրենֆորդ Մարսալիսի անունը մի առիթով տվել եմ, և նրան վերստին հիշելու ցանկություն առաջացավ Ջոն Քոլթրեյնին նվիրված նրա համերգի տեսագրությունը նայելուց հետո: Ստեղծագործողի խնդիրը Մարսալիսը ըմբռնել է հիմնովին: Քայլ առ քայլ մարդը գնում է առաջ, որոնման իր ճանապարհով: Երաժշտական գործիքը, գրիչը, վրձինը միջոց է մարդու համար այդ ճանապարհին:
|
|
Արարատ Դավթյան
Վերաքննիչ դատարանն Իգիթյանին զրկեց ազատությունից
[Դեկտեմբեր 29, 2008]
Դեկտեմբերի 26-ին Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց այս տարվա սեպտեմբերի 13-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով Գրիգոր Իգիթյանը դատապարտվել էր 4.5 տարվա ազատազրկման` ամերիկահայ բարերարներ Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանների առանձնապես խոշոր չափերի հասնող գույքին խարդախությամբ տիրանալու համար:
|
|
Քրիստինե Աղալարյան, Շուշան Ստեփանյան
Չախալյանները և Շիրինյանները ենթարկվում են քաղաքական հալածանքների
[Դեկտեմբեր 29, 2008]
Ախալցխայի շրջանային դատարանը «Միասնական Ջավախք» դեմոկրատական դաշինքի անդամ, սկաուտական շարժման առաջնորդ Գուրգեն Շիրինյանին 17 տարի ազատազրկման դատապարտեց: Իսկ «Միասնական Ջավախքի» նախագահ Վահագն Չախալյանի դատավարությունը դեռևս շարունակվում է:
|
|
Հրաչ Բայադյան
Մշակութային ապագաղութացման հարցը
[Դեկտեմբեր 29, 2008]
Նախկին սոցիալիստական ճամբարի երկրներին վերագրվող «անցումային» պիտակն աստիճանաբար կորցնում է իր նշանակությունը։ Ետսոցիալիստական հասարակությունների «անցումային» բարդությունները, ի թիվս այլ պատճառների, ստիպեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ հասարակությունների ոչ հեռավոր անցյալին, նրանց վրա սոցիալիստական ժառանգության շարունակվող ազդեցությանը։
|
|
Լարիսա Փարեմուզյան
«Նավսոտ քանդակը»
[Դեկտեմբեր 29, 2008]
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի տնօրեն Վալերի Մեջլումյանը եւ Ալավերդու քաղաքապետարանը Ալավերդու գեղագիտական նկարագիրը ամբողջացնելու նպատակով 2007թ. ապրիլի 7-ից մայիսի 9-ը Ալավերդիում կազմակերպել էին քանդակագործական աշխատանքների սիմպոզիում, որին մասնակցել են 11 քանդակագործներ: Սիմպոզիումի գաղափարը գովելի է, եւ դրա կարեւորությունը Ալավերդիում որեւէ մեկը այսօր էլ չի վիճարկում:
|
|
Անահիտ Շիրինյան
Ի՞նչ են փնտրում էլեկտրոնային սպառողները
[Դեկտեմբեր 29, 2008]
Մեր օրերում Ինտերնետը դարձել է աշխարհի բնակչության առօրյայի անփոխարինելի բաղադրիչը: Ինտերնետի ամենակարեւոր հատկանիշը տարատեսակ տեղեկատվության անարգել տարածումն է: Հատկապես Հայաստանում, ուր հեռուստաէկրաններից մատուցվում է միակողմանի եւ սահմանափակ տեղեկատվություն, իսկ տպագիր մամուլը օբյեկտիվ պատճառներով չի կարող ստանձնել հեռուստատեսության գործառույթները, Ինտերնետն ընկալվում է որպես տեղեկատվության այլընտրանքային աղբյուր:
|
|
Լարիսա Փարեմուզյան
«Վալլեքս գրուպը» ամփոփել է տնտեսական ճգնաժամի հետեւանքները
[Դեկտեմբեր 29, 2008]
Դեկտեմբերի 28-ին Ալավերդու տեղական «Անկյուն +3» հեռուստաընկերության ուղիղ եթերում «Վալլեքս» խմբի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը, «ԷյՍիՓի» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանը եւ «Բեյզ Մեթըլս» ընկերության տնօրեն Արթուր Մկրտումյանը, շնորհավորելով ալավերդցիների Նոր տարին, միաժամանակ բնակչությանը տեղեկացրեցին միջազգային տնտեսական ճգնաժամի հետեւանքով «Վալլեքս» խմբի ընկերություններում ստեղծված ներկա իրավիճակին եւ իրենց առաջիկա անելիքներին:
|
|
Վահրամ Դանիելյան
«Չստացվող վեպի ձեռագրերը»
[Դեկտեմբեր 29, 2008]
Դոփու\'մ են, դոփու\'մ են, դոփու\'մ են ձիերը...
Եղիշե Չարենց «Անքնություն»
«Անիրական իրականությունից» ծնված գիրը չի հավակնում վավերացնել կեցության «միակ հնարավոր իմաստը», բայց ժամանակի մեջ այդ կեցության իր ռիթմը գտնելու երազով է ստեղծվում: Երբ Լեւոն Խեչոյանը գրեց տոհմի («Խնկի ծառեր») ու երկրի («Արշակ արքա, Դրաստամատ ներքինի») պատմությունները, դրանով ավարտվեց նաեւ գրի «երազատեսությունը»:
|
|
Տիգրան Պասկեւիչյան
Դիվանագետի անցած ուղին
[Դեկտեմբեր 29, 2008]
Ես կարող էի,
ես
լինել իմ երազած տղան-
նման Ռոբին Հուդին,
մի քիչ տարբեր Ջեյմս Բոնդից-
համարյա Րաֆֆու
Խենթի պես մի բան։
|
|
|
 |
|
|
|