Անահիտ Դանիելյան
«Հայաստան» հիմնադրամի ծրագրերը Ղարաբաղում շարունակվում են
[Նոյեմբեր 24, 2008]
Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի 11-րդ ամենամյա հեռուստամարաթոնը, որի ընթացքում նվիրաբերված գումարները կուղղվեն Հայաստանի եւ Արցախի գյուղերում հիմնական ենթակառուցվածքների վերականգնմանը:
|
|
Մեծ հարսանիք
[Նոյեմբեր 10, 2008]
Ղարաբաղի համար 2008-ը ամուսնությունների առումով ռեկորդային էր: Հոկտեմբերի 16-ին մայրաքաղաք Ստեփանակերտում, հինավուրց Շուշիում եւ պատմական Գանձասարում կազմակերպվեց նորապսակների համատեղ պսակադրություն եւ հարսանյաց հանդիսություն, որի հեղինակը գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանն է:
|
|
Ալվարդ Գրիգորյան
Շա՞տ բան է պետք ղարաբաղցի կնոջը
[Հոկտեմբեր 27, 2008]
Ավելի քան մեկ տարի առաջ ընկերուհիներիցս մեկն ինձ պատմեց Ստեփանակերտի ծննդատանը տեսած մի տխուր տեսարանի մասին։ Ջահել, պուճուրիկ կինը ծննդաբերելուց հետո պատուհանի մոտ ժամերով կանգնած սպասում էր իր երեխայի հորը։
|
|
Էդիկ Բաղդասարյան
Ղարաբաղում պայթյունները շարունակվում են
[Հոկտեմբեր 20, 2008]
Հոկտեմբերի 18-ին Զագլիկ գյուղից Մարտակերտի հիվանդանոց տեղափոխվեց 11-ամյա Արկադի Խաչատրյանը: Պայթուցիկի բեկորները վնասել էին տղայի փորոտիքը, ձախ ձեռքը, մատներից մեկը կտրվել էր, մյուսը կախված էր:
|
|
Արարատ Դավթյան
«Պատերազմը հաղթել ենք, մնացել դրսում»
[Սեպտեմբեր 29, 2008]
Արցախցի Կարեն Պետրոսյանի աջ աչքը կույր է, ինչի պատճառով էլ նա Խորհրդային Միության տարիներին բանակ չի զորակոչվել: Սակայն, Կարենն ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղի ազատագրմանը. «Պեխոտում եմ եղել, պուշկի վրա էլ եմ աշխատել, դաժե գրանատամյոտ եմ կրակել: Ինչ կարացել, արել եմ: Իսկ էսօր ոչ մեկին պետք չեմ»,- ասում է նա:
|
|
Շուշան Ստեփանյան
Հադրության խճանկար
[Հոկտեմբեր 06, 2008]
Վալյան երեք տարի առաջ Մոսկվայից եկավ Հադրութ: Նա Մոսկվայում սիրահարվել էր հայազգի Վովային եւ նրա հետ եկել բնակություն հաստատելու Հադրութում. «Սկզբից դժվար էր: Ոչ մեկս էլ աշխատանք չունեինք: Բայց կարեւորը, որ Հադրութն ինձ շատ էր դուր եկել»:
|
|
Արարատ Դավթյան
«Գյուղից մի աղջիկ եմ վերցնելու, գնամ Ռուսաստան»
[Սեպտեմբեր 22, 2008]
Իգոր Եսայանը 23 տարեկան է, ապրում է Արցախում` Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում: Նա իր կյանքից որեւէ հետաքրքիր դեպք չի կարողանում մտաբերել: «Հի՞նչ պատմիմ, մանկություն տեսալ չեմ. ստեղ կռիվ էր»,- ասում է Իգորը եւ նշում, որ հիմա էլ իր առօրյան առանձնապես հետաքրքիր չէ:
|
|
Անահիտ Դանիելյան
Կոլեկտիվ հարսանիք Ղարաբաղում
[Օգոստոս 11, 2008]
Արդեն մի քանի ամիս է Ղարաբաղում, կարծես թե, ապրում են աշնան սկզբին սպասվող կոլեկտիվ հարսանիքի գաղափարով, որի հեղինակը հայտնի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանն է: Այստեղ մեծ ոգեւորությամբ են պատրաստվում Ղարաբաղի համար այդ բացառիկ միջոցառմանը:
|
|
Անահիտ Դանիելյան
Կռվից վերադարձավ, բայց գերի ընկավ խաղաղ պայմաններում
[Օգոստոս 04, 2008]
35-ամյա Նելսոն Մնացականյանը 4 տարի 7 ամիս գերության մեջ է եղել Ադրբեջանում: Նա այդ մասին չի սիրում պատմել: Գերությունը ամբողջությամբ քայքայել է առողջությունը:
|
|
Անահիտ Դանիելյան
Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում այս տարի սեփական ցորենը կբավարարի Ղարաբաղի բնակչությանը
[Հուլիս 07, 2008]
Մարտունու շրջանի բնակիչ Արամ Ավետիսյանն այս տարի նախընտրել է քիչ տարածքներում հացահատիկ ցանել` հաշվի առնելով անցած մի քանի տարիների կրած վնասը: «Չցանկացա ռիսկի դիմել, քանի որ անցած տարի ահագին ծախս եմ արել, բայց բերքատվությունն այնքան ցածր էր, որ արած ծախսերն էլ չփակվեց: Դրա համար քիչ տարածքում եմ ցանել»,- ասաց Ա. Ավետիսյանը:
|
|
Անահիտ Դանիելյան
2.5-ամյա դուստրը կանխազգացել է հոր մահը
[Հուլիս 28, 2008]
14-ամյա Սաթենիկը հորը թեեւ կյանքում չի տեսել, բայց նրա մասին գիտի ամեն ինչ: Իմացել է ինչպես մոր, այնպես էլ հարազատների ու հայրիկի ընկերների պատմածներից: Սաթիկը ծնվել է հոր մահից 8 ամիս անց: Հայրը նույնիսկ չի էլ իմացել, որ կինը հղի է ու պետք է երկրորդ երեխան ունենա:
|
|
Անահիտ Դանիելյան
Անպարտելի Բեկորը
[Հունիս 30, 2008]
«Եթե զինվորից սկսած մինչեւ նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով...»,- ասում էր Արցախի լեգենդար հերոս, առաջին վաշտի հրամանատար Բեկորը, որի համար «հայրենասիրությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում»:
|
|
Անահիտ Դանիելյան
Նա պայքարել է այսօրվա խաղաղության համար
[Հունիս 23, 2008]
Արցախյան պատերազմից 14 տարի է անցել: Յաշա Խաչիյանն այսօր քմծիծաղով է խոսում իր գլխում մինչեւ հիմա գտնվող բեկորների մասին, չնայած բեկորներից մեկը, որը հաճախակի է շարժվում, շատ է անհանգստացնում նրան:
|
|
Անահիտ Դանիելյան
Ճակատագրի դառն անակնկալները կոփել են նրան
[Հունիս 09, 2008]
Արցախյան պատերազմի ժամանակ նրա տանկն առաջինն էր մտնում հակառակորդի դաշտը, առաջինն էր այնտեղ, որտեղից վերադառնալու շանսը շատ քիչ էր:
|
|
Անահիտ Դանիելյան
«Մենք նման ենք երեխայի, որին կարելի է ուրախացնել նույնիսկ մի փոքրիկ խաղալիքով»
[Հունիս 02, 2008]
43-ամյա Վազգեն Խաչատրյանի սայլակը միշտ դրված է լինում նրա շենքի շքամուտքում: Հենց այստեղ է ամեն օր հենակներով հասնում արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ Վազգենը, որից հետո սայլակով ուղեւորվում է ամենօրյա զբոսանքի:
|
|
Անահիտ Դանիելյան
Յոթ տարի աքսորավայրում
[Մայիս 26, 2008]
Ստեփանակերտ-Սիբիր-Շուշի-Ստեփանակերտ: Ահա 72-ամյա տիկին Իզաբելլայի կյանքի երթուղին, որի յուրաքանչյուր կանգառում բախտը նրա ընտանիքին նորանոր դժվարություններ եւ դժբախտություններ է մատուցել:
|
|
Անահիտ Դանիելյան
Եկել է կառուցելու ժամանակը
[Մայիս 19, 2008]
Ազատագրումից 16 տարի անց Շուշին դեռեւս մնում է ավերված ու քանդված, չնայած հրադադարից հետո ամեն անգամ ամենաբարձր մակարդակներով նշվել է քաղաքի վերականգնման անհրաժեշտությունը:
|
|
Էդիկ Բաղդասարյան
Մովսես Հակոբյան. « Մեր բանակը կարողանում է հակամարտության գոտում պահպանել հրադադարի ռեժիմը»
[Մայիս 12, 2008]
- Պարոն Հակոբյան, նախ` շնորհավորում եմ Շուշիի ազատագրման տոնի առթիվ, եւ եկեք զրույցը սկսենք հենց այդ իրադարձությունից: Ի՞նչ նշանակություն ունեցավ Շուշիի ազատագրումը Ղարաբաղի համար:
|
|
Անահիտ Դանիելյան
Ութ երեխաները մնացել են առանց տան
[Մայիս 12, 2008]
Ութ երեխա ունեցող, արցախյան պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Միքայել Առուշանյանի ընտանիքն առանց տան է մնացել: Ընտանիքը հայտնվել է ծանր կացության մեջ, որից դուրս գալու համար տարիներ շարունակ տարբեր ուղիներ է փնտրել, բազմաթիվ քայլեր ձեռնարկել, սակայն ապարդյուն:
|
|
Անահիտ Դանիելյան
«Մեր տղաները կռվել ու զոհվել են, որ մենք լավ ապրենք»
[Ապրիլ 28, 2008]
43-ամյա Մարգարիտան մինչեւ հիմա սրտի խորքում չի հաշտվում այն մտքի հետ, որ արցախյան պատերազմում այնքան լավ տղաներ ենք կորցրել:
|
|
Անահիտ Դանիելյան
Ֆոտոխցիկի փոխարեն նա վերցրեց ավտոմատը
[Ապրիլ 14, 2008]
«Պատերազմի ժամանակ իմ մտքով չէր էլ կարող անցնել, որ այսօր ինձ հաշմանդամության փաստաթուղթը կօգնի դեղեր գնելու կամ հիվանդանոցում բուժվելու համար»,- ասում է Արցախյան պատերազմի ազատամարտիկ Գարիկ Հարությունյանը, ով արդեն 3 ամիս բուժումներ է ստանում, բայց ապարդյուն:
|
|
Նոր ծրագրեր Քաշաթաղում
[Ապրիլ 07, 2008]
Մարտի 28-ից 30-ը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի կենտրոն Բերձորում կայացավ Քաշաթաղի զարգացմանը նվիրված միջազգային խորհրդաժողով: Խորհրդաժողովի նախաձեռնող «Թուֆենկյան» հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Գասպարյանին «Հետքը» խնդրեց ամփոփել արդյունքները:
|
|
Անահիտ Դանիելյան
Ծաղկաբերդում ուսուցիչների ու գրքերի կարիք կա
[Ապրիլ 07, 2008]
«1997 թվականից ենք այստեղ բնակվում ու, կարծում եմ, դեռ երկար պետք է մնանք այստեղ, չնայած այս գյուղում երիտասարդն անելիք չունի, քանի որ աշխատանք ու զբաղմունք չկա»,- այսպես է մի քանի բառով նկարագրում գյուղական կյանքը Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի բնակչուհի Իրինա Թոխունցը, որի ուսերին է ընտանիքի հիմնական հոգսը:
|
|
Էդիկ Բաղդասարյան
Քաշաթաղի պատմության նո՞ր էջ
[Մարտ 31, 2008]
Մարտի 28-30-ը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի կենտրոնում` Բերձորում, կայացավ Քաշաթաղի զարգացմանը նվիրված միջազգային խորհրդաժողով: Խորհրդաժողովը նախաձեռնել էր «Թուֆենկյան» հիմնադրամը ԼՂՀ կառավարության հետ համատեղ:
|
|
Անահիտ Դանիելյան
«Միակ ցանկությունս այն է, որ այստեղ հայեր բնակվեն...»
[Մարտ 31, 2008]
«Ի՞նչ տարածքների հանձնման մասին են խոսում: Ո՞վ է մտածում, որ կարող ենք մի թիզ հող հանձնել: Ոչ մի տարածք էլ չենք տա»,- ասում է արցախյան պատերազմի մասնակից Կարինե Դանիելյանը:
|
|
Անահիտ Դանիելյան
Ղարաբաղում վերացվում են փոթորկի վնասները
[Մարտ 25, 2008]
Մարտի 22-ին Ղարաբաղում մոլեգնած քամին, որը տեւեց մի քանի ժամ, հսկայական վնասներ է պատճառել հանրապետության բնակֆոնդին եւ բազմաթիվ օբյեկտների։ Փոթորկից մարմնական վնասվածքներ է ստացել 10 մարդ:
|
|
Անահիտ Դանիելյան
«Պատերազմի վերսկսումն այս պահին անհնար է»
[Մարտ 17, 2008]
Հայաստանում հետընտրական զարգացումներին զուգահեռ այս ամսվա սկզբներին զինադադարի խախտման դեպքեր են գրանցվել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում։ Ադրբեջանական զինված ուժերի կողմից զինադադարի խախտման փորձեր են արվել մարտի 3-ի լույս 4-ի, ինչպես նաեւ` մարտի 6-ի լույս 7-ի գիշերը։
|
|
Անահիտ Դանիելյան
Պատերազմի հետքերը
[Մարտ 10, 2008]
ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի 42-ամյա բնակիչ Լեոնիդ Սողոմոնյանն արցախյան պատերազմի ընթացքում ստացած վնասվածքի հետեւանքները կրում է մինչեւ հիմա: Բժիշկները նրան խորհուրդ են տալիս ողնաշարի ողերի վիրահատության ենթարկվել, սակայն նա հրաժարվում է, քանի որ բժիշկները երաշխիք չեն տալիս, որ կոնքային ֆունկցիաները կվերականգնվեն:
|
|
Հասմիկ Հովհաննիսյան
«Այստեղ հեշտ է շփվել Աստծո հետ»
[Հուլիս 23, 2007]
Ազատագրված տարածքներ տեղափոխվելու իրենց որոշումը Քաշաթաղի բնակիչներն առավել հաճախ բացատրում են վատ սոցիալական պայմաններով այն վայրերում, որտեղից իրենք եկել են:
|
|
Անահիտ Դանիելյան
Տուն չունեն, բայց կառչած են հողին
[Փետրվար 04, 2008]
«Մենք Էստեղ դաչնիկ չենք, այլ մշտական բնակիչ, ու էս գյուղից հեռանալու մտադրություն չունենք»,- ասում է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Մոշխմհատ գյուղում բնակվող տիկին Մարգոն:
|
|