Hetq Online Hetq Online Armenian English
 
 







Մեթյու Բրայզա. «Մենք ակնկալում ենք, որ ԼՂՀ իշխանությունները պաշտոնապես կներգրավվեն բանակցություններում» Ինչպե՞ս եք գնահատում նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված հռչակագիրը: Որքանո՞վ է այն նպաստում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Մոսկվայի Հռչակագիրը կարեւոր ներդրում է Մինսկի խմբի ջանքերին եւ հակամարտող կողմերին կօգնի հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի եւ հավասարակշռված կարգավորմանը:


Մեղադրանքների շառաչուն անձրեւի տակ ... «Հետքի» կլոր սեղանի շուրջ Հայաստանի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերների ու դրանց դիմակայման մասին զրուցում են Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Դավթյանը (Հանրապետական կուսակցություն), Ստեփան Սաֆարյանը («Ժառանգություն» կուսակցություն) եւ Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը եւ «Հետք» էլեկտրոնային շաբաթաթերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:



2008-ի լուսավոր ստվերները Նորանկախ Հայաստանի պատմության մեջ դեռեւս չէր եղել 2008թ. նման հակասական իրողություններով, ապրումներով, սպասելիքներով խտացած տարի։ Առաջին երեք ամիսները ոչ միայն դարձան անկախության անցած 17 տարիների ընթացքում իշխանության թույլ տված տարերային սխալների եւ հասարակական քաոսային հարաբերությունների ու ընկալումների պատճառով հասարակության մեջ աստիճանաբար կուտակված լարվածության պարպման շրջան, այլեւ բեկումնային նշանակություն ունեցան առաջ քաշված հարցադրումներին պատասխաններ փնտրելու իրական մարտահրավերները գիտակցելու առումով։


Մովսես Հակոբյան. «ԼՂՀ զինված ուժերը չեն պատրաստվում ինչ-որ զիջումներ կատարել» Այսօր ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը տարվա աշխատանքներն ամփոփող մամուլի ասուլիս է հրավիրել: Պաշտպանության նախարարի խոսքերով, այս տարվա ընթացքում կարողացել են իրականացնել ԼՂՀ զինված ուժերի առջեւ դրված կարեւորագույն խնդիրը` պետական սահմանի պահպանությունը եւ ԼՂՀ ժողովրդի անվտանգության ապահովումը:



ԵԽԽՎ նոր բանաձեւի նախագիծը` ճնշման միջոց... ԼՂ հարցու՞մ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ Փարիզում դեկտեմբերի 19-ին կայացած նիստում ընդունված բանաձեւի նախագիծը, Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից ժամանակավորապես զրկելու մասին առաջարկությամբ հանդերձ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը որակեց որպես «Հայաստանի համար անբարենպաստ»։



Գուշակությունների ժամանակը Վերջին շրջանում Հայաստանի իշխանության, ինչու չէ նաեւ ենթիշխանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները զբաղված են անշնորհակալ գործով՝ գուշակություններ են անում։ Դա կարելի է անմեղ զբաղմունք համարել, եթե գուշակվողը լինի մասնավոր մի բան, անհատի կյանքի չնչին մանրամասն։



Թուրքիան` պատմական երկընտրանքի առջեւ

Այն արձագանքը, որին արժանացավ թուրք մտավորականների ներողության նախաձեռնությունը Թուրքիայում, որքան սպասելի, այնքան էլ անսպասելի էր բոլորի համար: Այն ցույց տվեց, որ ժամանակակից Թուրքիայի թիվ մեկ խնդիրը հայկական հարցն է: Ավելին, այն ազդարարեց Թուրքիայի պատմության մեջ արմատական փոփոխության սկիզբը եւ լուրջ մարտահրավերներ նետեց թուրք հասարակությանը:



Զուգահեռ ժամանակներ

Խորհրդային իմ սերունդը նայում էր դարավերջին` որպես իր ապագայի հեռանկարի, ավելի տարեցը ժամանակի բարձունքն էր փորձում նվաճել` սպառելով իրեն հասու տարիների չափաբաժինը, քառասունականների վերջերի ու հիսունականների սկզբին ծնվածներն էլ երազում էին մտնել նոր դար` ազատ կյանքի ակնկալիքով:



Մինչեւ ու՞ր են տանելու թելերը Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի կողմից արտասահմանցի լրագրողի հետ հարցազրույցում մարտի 1-ին ոստիկանության զորքերի թվում առնվազն մեկ դիպուկահարի մասնակցության փաստի բացահայտումը եւ դրա մասին հրապարակումը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի կողմից` բացարձակ նոր իրավիճակ ստեղծեց մարտի 1-ի գործում։



Պատրա՞ստ է, արդյոք, Թուրքիան ներողություն խնդրել «Ես գիտակցորեն չեմ կարող ընդունել անտարբերությունը այն մեծ աղետի հանդեպ, որ օսմանյան հայերն ապրեցին 1915-ին, եւ դրա ժխտումը: Ես մերժում եմ այս անարդարությունը եւ, գործելով իմ սեփական կամքով, ես կիսում եմ իմ հայ եղբայրների եւ քույրերի զգացմունքները եւ ցավերը եւ ներողություն եմ խնդրում նրանցից»:



Խաչիկ Գալստյան. «Մեր հողերի հաշվին Արեւմուտքը փորձում է իր էներգաանվտանգության խնդիրը լուծել» Մի շարք հասարակական կազմակերպություններ օրերս հայտարարությամբ էին հանդես եկել, որ պատրաստվում են նամակ ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով հանդիպում կազմակերպել հասարակական կառույցների ղեկավար ներկայացուցիչների հետ` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացը: Ստորեւ ներկայացնում ենք նախաձեռնության խմբի անդամ «Հակամարտությունների և խաղաղության հետազոտման հայկական ասոցիացիայի» նախագահ Խաչիկ Գալստյանի հետ մեր հարցազրույցը:



Հեղափոխություն

Երբեմն ենթագիտակցականի խորքերում թաքնված արատավոր մի միտք ակամա գալիս կանգնում է ճշմարտության կոկորդին ու, բարձրաձայնվելով, գցում է մարդկանց թյուրիմացության մեջ: Գուցե նման թյուր խոսք էր նախկինում իմ հնչեցրած այն միտքը, թե Հայաստանում այլևս ոչ բռնի պայքարի միջոցով հնարավոր չի վերականգնել սահմանադրական կարգը:


73 տարվա ընդմիջումից հետո երեկ Ս. Նորաշենում հայերը մոմեր վառեցին Երեկ ՀՀ վարչապետը նախարարների,Վիրահայոց թեմի հոգևոր դասի, Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ այցելել էր Թբիլիսիում գտնվող Սուրբ Նորաշեն եկեղեցի: Ինչպես հայտնի է, այս եկեղեցին փակվել է 1935 թվականին և հետագայում օգտագործվել է իբրև գրապահեստ: Դեռևս 80-ականների վերջին և ապա 90-ականների սկզբին եղել են եկեղեցին վրացականացնելու փորձեր, սակայն այն ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջամտությամբ այդ քայլը հաջողվել էր կասեցնել:



Խորհրդարանը շրջանցելու՞, թե՞ արտաքին ճնշումներին դիմակայելու միջոց «Հանրաքվեի մասին» օրենքում առաջին ընթերցմամբ կատարված այն փոփոխությունը, համաձայն որի երկրի համար կարեւորագույն հարցերի կապակցությամբ հասարակական կարծիքը ստանալու նպատակով հանրաքվե նախաձեռնելու իրավունք ստացավ նաեւ կառավարությունը, արտառոց էր մի քանի առումներով։


Վախթանգ Կիկաբիձե. «Չեմ ուզում ծնկի գալ» Վրաստանում վերջին շրջանում կատարվող իրադարձությունների մասին իր գնահատականներն անցած շաբաթ «Կովկասի լրագրողների ցանցում» ներկայացրեց վրաց հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեն: Վրաց-ռուսական ռազմական բախումից անմիջապես հետո նա հրապարակավ հրաժարվել էր գարնանը Ռուսաստանի կողմից ստացած Ժողովուրդների բարեկամության շքանշանից եւ որոշել այլեւս Մոսկվա չվերադառնալ:



ԱԺ դերի բարձրացման «երեսփոխանական» ընկալումները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն այս շաբաթ պարզորոշ ցույց տվեցին, թե ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին ընտրելուց հետո ինչքան է բարձրացել խորհրդարանի դերը քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացում։



Ո՞ւմ Հայրենիքն է Հայաստանը - 1 Հայրենիքն ըմբռնելու համար պետք է այն բաղադրել։ Բաղադրիչներն էլ պետք է դասդասել ուղղահայաց հերթականությամբ։ Ողջամտորեն այս գործը կատարելու դեպքում առաջին հորիզոնականում կլինի լեզուն, որի նշանակությունը բոլոր ազգերի համար գրեթե նույնն է։



«Ազատագրված տարածքները երբեք չեն կարող դառնալ փոխզիջման առարկա» Պրն Հովհաննիսյան, օրերս ձեր միության նախաձեռնությամբ Արցախի երիտասարդական կազմակերպություններն անցկացրին կլոր սեղան, ինչի արդյունքում դատապարտեցիք բոլոր այն հայտարարությունները եւ կոչերը, որոնք «կասկածի տակ են դնում հազարավոր հայորդիների արյամբ ստեղծված արդարությունն ու հաղթանակը»: Ինչի՞ մասին է խոսքը:



«Վրաստանը երբեք չի դառնա Ամերիկայի 51-րդ նահանգը» Նախորդ շաբաթ Երեւանում կայացավ Եվրամիության եւ Հարավային Կովկասի համագործակցության եւ խնդիրների վերաբերյալ միջազգային կոնֆերանս: «Հետք»-ին հաջողվեց կոնֆերանսի շրջանակներից դուրս զրուցել Վրաստանի Զարգացման եւ համագործակցության բազմակարծության կենտրոնի ղեկավար, 1990-95 եւ 2004-08 թթ. Վրաստանի խորհրդարանի անդամ Իվլիան Խաինդրավայի, ինչպես նաեւ Տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի (SCIRS) տնօրեն, Վրաստանի Հելսինկյան հանձնաժողովի համակարգող Ալեքսանդր Ռուսեցկիի հետ:



Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը փետրվարի քսանիննին ասեր...

Հերակլիտը կարծում էր, որ հնարավոր չէ մտնել նույն ջուրը երկու անգամ: Ինչպես հույն մտածողը, այնպես էլ յուրաքանչյուրս համոզված ենք, որ ցանկացած գործողություն նույն ակնթարթին վերածվում է արդեն կատարվածի, ուստի եւ այն, ինչ պետք է կատարվի, ապա կկատարվի նոր` արդեն այլ ժամանակի մեջ:



Ալեք Ենիգոմշյան. «Մենք ազատագրել ենք մեր պատմական հողերը» Ալեք, այսօր Արցախի հերոս Մոնթեի ծննդյան տարեդարձն է: Դուք, որ գրեթե երեսուն տարի ճանաչել եք Մոնթեին, եւ նրա տեսակետներին ծանոթ եք ավելի լավ, քան մյուսները, ի՞նչ եք կարծում, ո՞րը կլիներ Մոնթեի տեսակետը Ղարաբաղյան հարցի քաղաքական կարգավորման վերաբերյալ:



Պարզունակ քարոզչական հնա՞րք, թե՞ քաղաքական երկխոսության նախաձեռնում Երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց քաղաքական ուժերի ղեկավարների հետ Ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկումներ անցկացնելու մտադրության մասին, իսկապես այն տպավորությունն էր ստեղծվել, թե նախագահն, իրոք, շահագրգռված է քաղաքական ուժերի մոտեցումների հետ հաշվի նստելու մեջ։ Սակայն բուն քննարկումներից հետո ակնհայտ դարձավ, որ այդ քայլը պարզունակ քարոզչական հնարք է ընդամենը։ Այդ իրողությունը պարզ են դառնում մի քանի փաստերի համադրման արդյունքում։



Տարածաշրջանը` էներգետիկ անվտանգության ապահովման ճանապարհին Նախորդ երկու շաբաթներին տեղի ունեցած իրադարձությունները լուրջ տեղաշարժեր արձանագրեցին տարածաշրջանային եւ եվրոպական էներգետիկ անվտանգության ապահովման բնագավառում: Մեկը մյուսի հետեւից ստորագրվեցին համաձայնագրեր, որոնք մեկ քայլ առաջ էին դեպի Արեւմուտք գործող կամ նախատեսվող էներգետիկ ծրագրերի իրականացման ճանապարհին:



Ո՞ւմ հայրենիքն է Աղդամը Եթե փոքր ժամանակ մեծերի խոսակցություններին ականջ դնելու սովորություն ունեցած չլինեի, հիմա դժվար կլիներ գրել այս հոդվածը։ Պապս մի ազգական ուներ, ով հազվադեպ էր գալիս մեր տուն։ Խոժոռ ու անժպիտ մարդ էր։ Նստում էին երկուսով մեծ սեղանի ծայրին, մրգօղի խմում ու գրեթե շշուկով զրուցում։



Թուրքիան շարունակում է ժխտել Նախորդ շաբաթները ցույց տվեցին, որ Հայոց Ցեղասպանության հիմնահարցը շարունակում է մնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտող գործոններից մեկը: Թեեւ վերջին շրջանում հայ-թուրքական փոխգործակցությունը կարծես վկայում էր այն մասին, որ Թուրքիան եւս Ցեղասպանության հարցը այլեւս չի դիտում որպես հարաբերությունների կարգավորման նախապայման:



Ինչ ենթատեքստ ունեն մայենդորֆյան հռչակագրի «միջազգային նորմերը»

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մայենդորֆյան հռչակագիրը վտանգավոր համարեց առաջին հերթին այն պատճառով, որ ըստ այդ հռչակագրի` կողմերը պարտավորվել են խնդիրը կարգավորել առկա միջազգային իրավական ակտերի հիման վրա։


Ժողովրդավարացում` Եվրոպայի հետ եւ առանց Եվրոպայի ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում Հայաստանում եւ Ադրբեջանում ժողովրդավարական գործընթացների քննարկումներն ու արդյունքում ընդունված փաստաթղթերը դեռ մնալու են երկու երկրներում կարեւորագույն թեմաները:


Վրաց-ռուսական պատերազմից հետո Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ «Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման կովկասյան ինստիտուտի» (Վրաստան) սեպտեմբերի 15-17-ը կազմակերպած «Հարավային Կովկասում կայունության պահպանման հեռանկարները վրաց-ռուսական հակամարտության ֆոնին» ինտերնետային կոնֆերանսի նյութերից:



Վերադառնու՞մ է, արդյոք, Ռոբերտ Քոչարյանը Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահի պաշտոնում «ընտրել տալու» նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնության ենթատեքստում որոշ տեսաբաններ նկատեցին Ռոբերտ Քոչարյանին պետական իշխանության լծակներին վերադարձնելու միտում։ Իբրեւ այդ խնդրի լավագույն լուծում՝ մատնացույց է արվում վարչապետի պաշտոնում նրա նշանակումը։



Հեռանկարներ հայ-թուրքական հարաբերություններում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) հոկտեմբերի 1-ին կազմակերպվել էր սեմինար-քննարկում «Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը» թեմայով:

spacer