|
 |

Այստեղ կարդացեք օրվա լուրերը
[Նոյեմբեր 01, 2008]
Նոյեմբերի 1-ից Հետքը ունի ամենօրյա թողարկումներ։ Կարդացեք լուրեր, հոդվածներ, հարցազրույցներ այստեղ՝ today.hetq.am
|
|
Տիգրան Պասկեւիչյան
Ձեր ձեռքերն ավելի գեղեցիկ են
[Դեկտեմբեր 29, 2008]
«Դանեմարքը բանտ է»,- ասում է Համլետը, մինչդեռ Շեքսպիրի համանուն ողբերգության մեջ չկան բանտային տեսարաններ եւ կալանավոր գործող անձինք։ Մինչեւ իսկ Համլետն ինքը չէր հետապնդվում, թեեւ մերօրյա կուռ տրամաբանությամբ լիովին արժանի էր։
Համլետը տեսնում եւ ընկալում էր ամբողջը ու եզրահանգում իր կարճ, բայց մեծ բովանդակություն պարունակող ձեւակերպմանը։
|
|
Արամ Մաթեւոսյան, «Հետքի» ֆորումի մասնակից
Բրենֆորդ Մարսալիսի երաժշտությունը լսելով չես ուզում ոչ առաջնորդել, ոչ էլ առաջնորդվել
[Դեկտեմբեր 29, 2008]
Բրենֆորդ Մարսալիսի անունը մի առիթով տվել եմ, և նրան վերստին հիշելու ցանկություն առաջացավ Ջոն Քոլթրեյնին նվիրված նրա համերգի տեսագրությունը նայելուց հետո: Ստեղծագործողի խնդիրը Մարսալիսը ըմբռնել է հիմնովին: Քայլ առ քայլ մարդը գնում է առաջ, որոնման իր ճանապարհով: Երաժշտական գործիքը, գրիչը, վրձինը միջոց է մարդու համար այդ ճանապարհին:
|
|
Լարիսա Փարեմուզյան
«Նավսոտ քանդակը»
[Դեկտեմբեր 29, 2008]
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի տնօրեն Վալերի Մեջլումյանը եւ Ալավերդու քաղաքապետարանը Ալավերդու գեղագիտական նկարագիրը ամբողջացնելու նպատակով 2007թ. ապրիլի 7-ից մայիսի 9-ը Ալավերդիում կազմակերպել էին քանդակագործական աշխատանքների սիմպոզիում, որին մասնակցել են 11 քանդակագործներ: Սիմպոզիումի գաղափարը գովելի է, եւ դրա կարեւորությունը Ալավերդիում որեւէ մեկը այսօր էլ չի վիճարկում:
|
|
Անահիտ Շիրինյան
Ի՞նչ են փնտրում էլեկտրոնային սպառողները
[Դեկտեմբեր 29, 2008]
Մեր օրերում Ինտերնետը դարձել է աշխարհի բնակչության առօրյայի անփոխարինելի բաղադրիչը: Ինտերնետի ամենակարեւոր հատկանիշը տարատեսակ տեղեկատվության անարգել տարածումն է: Հատկապես Հայաստանում, ուր հեռուստաէկրաններից մատուցվում է միակողմանի եւ սահմանափակ տեղեկատվություն, իսկ տպագիր մամուլը օբյեկտիվ պատճառներով չի կարող ստանձնել հեռուստատեսության գործառույթները, Ինտերնետն ընկալվում է որպես տեղեկատվության այլընտրանքային աղբյուր:
|
|
Արարատ Դավթյան
Բացառիկ գերակա հանրային շահի շահառուները
[Դեկտեմբեր 22, 2008]
ՀՀ կառավարությունը 2007 թ. մարտի 1-ին ընդունել է «Երեւանի վարչական սահմանների որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 347-Ն որոշումը, որը, միանշանակ, կարելի է դասել էլիտար որոշումների շարքին: Էլիտար, որովհետեւ այն նույնպես ընդունվել է «ազգային էլիտայի»` է՛լ ավելի հարստանալու տենչին հագուրդ տալու համար:
|
|
Քրիստինե Աղալարյան, Շուշան Ստեփանյան
Ի վերջո, որքան գումար է սահմանված ուսանողական հանրակացարանում
[Դեկտեմբեր 22, 2008]
Համաձայն Զեյթունի ուսանողական հանրակացարանում բնակվող ուսանողների` հանրակացարանում իրենց բնակության համար նրանք օրինական սահմանված վարձավճարից ավել են վճարում: Ուսանողները հավաստիացնում են, որ դա անում են ստիպված, քանի որ գիտեն, որ Երևանում բնակարան վարձելու դեպքում պիտի վճարեն մի քանի անգամ ավել:
|
|
Հրաչ Բայադյան
Գովազդը՝ հեռուստաեթերում եւ փողոցներում
[Դեկտեմբեր 22, 2008]
Երբեմն գովազդի գաղափարաբանությունն արտահայտվում է շատ ակնհայտ ձեւով։ Օրինակ` շուրջն ամեն ինչ փլվում է, բայց տրյուֆել վայելող աղջկան դա չի հետաքրքրում՝ այնքան որ կլանված է ուտելով։ Ուղեկից խոսքը պատգամում է` ապրել անհոգ եւ քաղցրացնել կյանքը «Գրանդ քենդիի» արտադրանքով։ Մեկ այլ հեռուստատեսային գովազդ կոչ է անում մոռանալ բոլոր դժվարությունների ու խնդիրների մասին` չրթելով «Օտ Մարտինա», որը, ինչպես կարելի է ենթադրել, օգնում է` փիլիսոփայորեն նայել կյանքին։
|
|
Սառա Պետրոսյան
Ազատվեք ձեզ խանգարող անուն-ազգանուններից
[Դեկտեմբեր 22, 2008]
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) Ճամբարակի տարածքային բաժինը 2005 թ. հունիսի 6-ին գրանցել է Այգուտ գյուղից Կարինե Մելիքի Խաչատրյանի ծնունդը: 2008 թ. մայիսին ՔԿԱԳ Ճամբարակի տարածքային բաժնի պետ Լուսինե Մխիթարյանը, ով այդ պաշտոնում աշխատում է արդեն 8 տարի, նրանց է տրամադրել ծննդյան վկայականի կրկնօրինակը, որտեղ, սակայն, քաղաքացին նոր ազգանուն է ստացել` Կարինե Մելիքի Մակարյան:
|
|
Լարիսա Փարեմուզյան
Գործազրկությունն աճում է, իսկ քաղաքապետարանն ավելացնում է վարձավճարները
[Դեկտեմբեր 22, 2008]
Ալավերդու համայնքի ավագանու 13. 08.2008թ.-ի արտահերթ նիստի թիվ 33 որոշմամբ համայնքի սեփականություն հանդիսացող կազմակերպություններում սահմանվել են վարձավճարների նոր դրույքաչափեր: Ըստ այդ դրույքաչափերի` 2009 թ. հունվարի 1-ից քաղաքի նախադպրոցական հիմնարկների ծնողների կողմից վճարվող վարձը սահմանվել է 4000 դրամ` նախկին 3000-ի դիմաց, 500-ական դրամներով ավելացել են նաեւ քաղաքի երաժշտական եւ արվեստի դպրոցների վարձերը:
|
|
Լարիսա Փարեմուզյան
Շվեդիայի հայկական համայնքը
[Դեկտեմբեր 22, 2008]
Շվեդիայում 5-6 հազար հայեր են ապրում: Հայերի մեծամասնությունը բնակվում է մայրաքաղաք Ստոկհոլմում եւ Ուբսալա քաղաքում: Հայերը Շվեդիա եկել են շուրջ 30 տարի առաջ` հիմնականում Իրաքից, Սիրիայից, Լիբանանից: Իսկ 10 տարի առաջ Շվեդիա է եկել հայերի նոր խումբ, որոնք եղել են ղարաբաղցիներ եւ հայաստանցիներ, մեկ այլ խումբ եկել է Թուրքիայից:
|
|
Լենա Նազարյան
«Եվրոպական դատարան դիմելը թանկ հաճույք չէ»
[Դեկտեմբեր 15, 2008]
Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն էր: Ստորեւ բերվող երկու հարցազրույցները Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին են:
- Ի՞նչ միջոցառումներ են իրականացվել Հայաստանի դատական համակարգի բարեփոխումների առումով, եւ արդյոք դրանից մեծացե՞լ է մարդկանց վստահությունը դատարանի հանդեպ:
|
|
Լենա Նազարյան
«Դատարանները չեն վայելում բնակչության բավարար վստահությունը»
[Դեկտեմբեր 15, 2008]
- Հայաստանում մարդու ո՞ր իրավունքներն է այսօր համեմատաբար հեշտ պաշտպանել եւ հակառակը` հատկապես դժվար:
- Չէի ցանկանա առանձնացնել դժվար եւ հեշտ պաշտպանվող իրավունքներ, միայն այն պատճառով, որ որոշակի իրավունքների խախտման վերաբերյալ բողոքներ ավելի շատ ենք ստանում, քան այլ իրավունքների խախտումների առնչությամբ:
|
|
Աստղիկ Խաչատրյան
Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը լինելու է ավելի կոշտ ու քննադատական
[Դեկտեմբեր 15, 2008]
«Մարդու իրավունքները կարևորագույն արժեք են այսօրվա հասարակության մեջ, այստեղ չկա բանավեճ, այլ կա կոնսենսուս, խնդիրն այն է` արդյոք մենք կարողանում ենք ստեղծել միջավայր, որ այդ համընդհանուր ազատությունները կարողանան իրացվել»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ:
|
|
Հրաչ Բայադյան
Գովազդը՝ հեռուստաեթերում եւ փողոցներում
[Դեկտեմբեր 15, 2008]
Հաճախ կարելի է լսել, թե «Մենք՝ հայերս, չենք կարողանում պատշաճ ձեւով ներկայացնել մեր ունեցածը»։ Գովազդի դեպքում երբեմն գործ ունենք չունեցածը շատ լավ ներկայացնելու ցանկության հետ, եւ այստեղ նույնպես ամեն բան պատշաճ մակարդակի վրա չէ։
|
|
Արարատ Դավթյան
«Գուցե դո՞ւք օգնեք»
[Դեկտեմբեր 15, 2008]
« ...Ինչո՞ւ չի գործում «Գիտության եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքը, ո՞վ է պատասխան տալու դրա համար, երբեւէ գործելո՞ւ է այն»: Բժշկական գիտությունների դոցենտ, պատվավոր պրոֆեսոր Ալբերտ Տեր-Գալստյանը եւ ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Գառնիկ Վերմիշյանն այս հարցերն ուղղել են ՀՀ նախագահին, վարչապետին, աշխատանքի եւ սցիալական հարցերի, կրթության եւ գիտության, արդարադատության նախարարներին:
|
|
Արմեն Դավթյան
«Բարի մարդիկ, օգնեք ինձգ»,- ասում է առաջին կարգի հաշմանդամ, երիտասարդ կապանցի աղջիկը
[Դեկտեմբեր 15, 2008]
26-ամյա կապանցի Մերի Ասատրյանի համար դպրոցական վերջին զանգը ոչ թե նոր ու բարի կյանքի սկիզբ էր, այլ, իր իսկ խոսքով, «դանդաղ ճանապարհ դեպի դժոխք»: Բարձրագույն կրթություն ստանալու նրա երազանքներն ու մոր մասնագիտությունը` մանկավարժությունը շարունակելը դպրոցն ավարտելուց մեկ տարի հետո հօդս են ցնդում:
|
|
Կարինե Աֆրիկյան
Մարդու իրավունքներ՝ արհամարհված արժանապատվություն ու ոտնահարված արդարություն
[Դեկտեմբեր 10, 2008]
Դեկտեմբերի 10-ին համայն առաջադեմ մարդկությունը նշեց 1948թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակը, որի առաջին հոդվածում ամրագրված է. «Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ եւ իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով, եւ պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով»:
|
|
Արարատ Դավթյան
«Համատիրությունը շանտաժով գումար է գանձում»
[Դեկտեմբեր 08, 2008]
Թարգմանիչ Գագիկ Ղուլիջանյանը Շինարարների 18 շենքի բնակիչ է: Այս տարվա հունիսին «Աջափնյակ 1» համատիրությունը դիմել է դատարան` խնդրելով արձակել վճարման կարգադրություն` Ղուլիջանյանից մոտ 61 500 դրամ բռնագանձելու համար:
|
|
Լիլիթ Նուրիջանյան
Գաբրիել Սարգսյան. ուզում էր ֆուտբոլիստ դառնալ, խաղում է շախմատ, սակայն ամենագեղեցիկ սպորտը համարում է բիլիարդը
[Դեկտեմբեր 08, 2008]
1989 թվական. 6-ամյա Գաբրիելը իրենց բակում ուշադիր հետեւում է Սարգիս պապիկի եւ նրա ընկերոջ շախմատային խաղին` թե ինչպես են փայտե հին ու մեծ ֆիգուրները շարժվում տախտակի վրա` ստիպելով մեկին հաղթել, մյուսին` պարտվել:
|
|
Լիլիթ Նուրիջանյան
Վլադիմիր Հակոբյան. «Շախմատը ֆանտազիայի եւ ինտուիցիայի խաղ է»
[Դեկտեմբեր 08, 2008]
10-ամյա Վալերին նոյեմբերի 26-ին դպրոցում բազմաթիվ շնորհավորանքներ էր ստանում: Հպարտանում էր իր հայրիկով, ով արդեն երկրորդ անգամ դարձել է Օլիմպիական չեմպիոն: Նա նոյեմբերի 26-ի երեկոյան կրտսեր եղբայրների` 4-ամյա Էդուարդի, 1.5 տարեկան Սերգեյի ու մայրիկի հետ գնացել էր օդանավակայան` դիմավորելու իր չեմպիոն-հայրիկին:
|
|
Արարատ Դավթյան
Գյումրիում դեռ 4284 անօթեւան կա
[Դեկտեմբեր 08, 2008]
Ավտոկայանը Գյումրիի ամենամեծ տնակային թաղամասն է` քաղաքի աղմուկ-աղաղակից կտրված խուլ մի անկյուն: Այստեղ գրեթե ամեն տարի դժբախտ պատահարներ են տեղի ունենում` մեկ թաղամասով հոսող «Կեղտոտ չայում» երեխա է խեղդվում, մեկ էլ տնակներն են գետում հայտնվում:
|
|
Լարիսա Փարեմուզյան
Ալավերդիում ավելանում է հիվանդների թիվը, իսկ մասնագետները չեն կարողանում գտնել համաճարակի աղբյուրը
[Հոկտեմբեր 29, 2008]
Ալավերդիում հոկտեմբերի 22-ից արձանագրված աղիքային ինֆեկցիայի բռնկումը շարունակվում է: Ալավերդու Առողջապահական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում հոկտեմբերի 27-ի դրությամբ հոսպիտալացվել էին 14 հիվանդներ, որոնցից 12-ը` երեխաներ:
|
|
Արարատ Դավթյան
Գյումրիի վթարայինները հերթով փլուզվում են
[Դեկտեմբեր 08, 2008]
Շիրակի մարզպետարանի հարեւանությամբ գտնվող Իսահակյան 9 շենքը արդեն երրորդ տարին է` կարուսելի պես օրորվում է: Այդ պատճառով էլ մեկ առաջին հարկի բնակիչն է նստած տեղը նկուղում հայտնվում, մեկ էլ պատերն են բացվում ու երրորդ հարկիններն են ներքեւ գլորվում: Ինչպես կատակում են բնակիչները, եթե շտապօգնությունն ու փրկարար ծառայությունը գործ չունենան, իրենք կան ու կան:
|
|
Լարիսա Փարեմուզյան
«Մինչեւ բանալիներ եւ բնակարան չհատկացնեն, դուրս չգաք այս տնակներից»,- ասել է Սերժ Սարգսյանը
[Սեպտեմբեր 16, 2008]
Վանաձորի քաղաքապետարանը որոշել է անհապաղ ազատել քաղաքի Քիմշեն թաղամասի 1-8 տնակային ավանը: Ավանում ներկայումս ապրում են շուրջ 60 ընտանիքներ:
|
|
Նամակ «Հետքի» խմբագրությանը
[Սեպտեմբեր 29, 2008]
Այսօր ԼՂՀ գրողների միությունն իր անդամներին միավորելու, ազգային-հոգեւոր արժեքներ ստեղծելու փոխարեն զբաղված է գրական կյանքը պառակտելու, մերձավորներին ամեն ձեւով բարձրացնելու, ոչ մերձավորներին պախարակելու գործով։ Արժանավորներին փորձում են մեկուսացնել, որպեսզի անարժանների համար ասպարեզ բացեն։ Վերջերս պետական բարձր շքանշաններ են հանձնվել նաեւ այնպիսի գրողների, ովքեր իրենց գրական-հասարակական գործունեությամբ, իրենց գրական «բագաժ»-ով գտնվում են գրական կյանքի հետնամասում։
|
|
Հասմիկ Հովհաննիսյան
Բուժում են ձիերը
[Հոկտեմբեր 13, 2008]
Հիպոթերապիան ռեաբիլիտացիայի տեսակ է մտավոր եւ ֆիզիկական խնդիրներով մարդկանց համար, որն օգտագործում է ձիու շարժումը եւ կենդանու հոգեբանական ազդեցությունը մարդու վրա։
|
|
Հետաքննական լրագրության միջազգային մրցանակներից մեկը ստացավ Էդիկ Բաղդասարյանը
[Սեպտեմբեր 15, 2008]
Սեպտեմբերի 13-ին Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում տեղի ունեցած Գլոբալ հետաքննական լրագրության կոնֆերանսի ժամանակ «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանին շնորհվեց հետաքննական լրագրության միջազգային մրցանակ:
|
|
Լիանա Սայադյան
Նիկոլա Սարկոզին ֆրանսիական թերթերը փրկելու պլան է մշակել
[Հոկտեմբեր 13, 2008]
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ֆրանսիական տպագիր մամուլի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ է սկսել անցկացնել: Հոկտեմբերի 2-ին բրիտանական «Գարդիան» թերթը գրել է, որ խորհրդակցությունների թեման երկրի տպագիր ճյուղը ճգնաժամից դուրսբերելն է:
|
|
Սեդա Գրիգորյան
38 մլն-ը ծախսվել է, սակայն ջրագիծը չի նորոգվել
[Սեպտեմբեր 22, 2008]
2007 թ. սեպտեմբերին 1 մլրդ 366 մլն դրամ հատկացվեց Կոտայքի մարզին համայնքներում առաջնահերթ խնդիրների լուծման համար: Գազաֆիկացման ու ասֆալտապատման աշխատանքներից, հարթ տանիքների նորոգումից, դպրոցների հիմնանորոգումից բացի նախատեսվում էին խմելաջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ:
|
|
|
 |
|
|
|